ՈՒկրաինայի հավաքականի բժշկի հավաստմամբ` հարցականի տակ է եղել Թուրքիայի ընտրանու հետ երեկվա ընկերական հանդիպման անցկացումը:Պատճառը զանգվածային թունավորումն է եղել, որն ունեցել է սննդային ծագում: Դրությունն այն աստիճանի է բարդացել, որ դժվարությամբ է կոմպլեկտավորվել խաղադաշտ դուրս եկող կազմը:
Եթե պարտքերը չմարեն, Վարշավայի ազգային մարզադաշտը, որտեղ կայանալու է Եվրո-2012-ի հանդիսավոր բացման արարողությունը, կհայտնվի շինարարների շրջափակման մեջ: Իսկ սա նշանակում է ձախողել առաջնության մեկնարկը, տոնը վերածել խայտառակության:
Հնարավոր է, որ գերծանր քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC, IBF, WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտնվի ճաղերի հետևում:
Հունաստանի հետ ընկերական խաղի մասին թերթի էլեկտրոնային տարբերակում խոստացել էինք մանրամասն լինել մեր վերլուծությունում:
Ասելիքի խեղճություն էլ չէինք քաշելու:
Սարանսկում ավարտված Ռուսաստանի Դաշնության ծանրամարտի առաջնության եզրափակիչ օրը փայլուն մրցելույթ է ունեցել Եվրոպայի ընթացիկ տարվա չեմպիոն, գերծանրքաշային Ռուսլան Ալբեգովը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության տասնմեկերորդում տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունելով «Բանանցին»` հաղթանակի է հասել 2:1 հաշվով: Բոլոր երեք գոլերն էլ խփվել են երկրորդ խաղակեսում:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...